https://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/hox/Lory_4er_1.png

AM RU EN

ՀՈՂԱՅԻՆ ԾԱԾԿՈՒՅԹ

Հողային ծածկույթի աղտոտման աղբյուրներ կարող են հանդիսանալ՝

  • մետաղաձուլական գործարանները
  • արդյունաբերական  և կենցաղային թափոնները
  • գյուղատնտեսությունը
  • տրանսպորտը

Մարդու գործունեության արդյունքում միջավայր թափանցած ծանր մետաղների մեծ մասը կուտակվում է հողում: Այնուհետև դրանց մի մասը անցնելով ջրային միջավայր, կլանվում է բույսերի կողմից և հայտնվում սննդային շղթայում: Հողի արդյունաբերական աղտոտման հիմնական աղբյուրներն են մետաղաձուլական գործարանների և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները կարող են առաջացնել հողի աղտոտվածություն ծանր մետաղներով (պղինձ, ցինկ, արսեն, կապար, մոլիբդեն, մանգան, նիկել, կադմիում, քրոմ և այլն) և ցիանական միացություններով:
2020 թվականի 4-րդ եռամսյակում հողային ծածկույթի՝ ծանր մետաղներով աղտոտվա¬ծության ուսումնասիրման համար դիտարկումներն իրականացվել են Լոռվա մարզի և Արագածոտն մարզի գետերի հարակից տարածքներում: Հողերի ուսումնասիրությունն իրականացվել է ինչպես հղումային, այնպես էլ հանքարդյու-նաբերական տարածքներում:
Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն Լոռու մարզի հողերում՝ ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N01-Ն հրամանով սահմանված ՍԹԿ-ները գերազանցում են հետևյալ մետաղների պարունակությունները. ցինկ՝ 3.7-12.7 անգամ, արսեն՝ 5.3-25.5 անգամ, պղինձ՝ 13.2-110.0 անգամ, քրոմ՝ 5.2-25.8 անգամ, նիկել՝ 5.9-17.9 անգամ, որոշ հատվածներում նաև կապար՝ 1.1-8.9 անգամ: Արագածոտնի մարզի ուսումնասիրված հողերում գերազանցում են քրոմի պարունակությունը՝ 12.0-15.0 անգամ, ցինկի պարունակությունը՝ 7.1-19.1 անգամ, արսենի պարունակությունը՝ 6.0-148.9 անգամ, պղնձի պարունակությունը՝ 9.6-29.0 անգամ, նիկելի պարունակությունը՝ 6.7-18.2 անգամ: Հողերի աղտոտվածության մոնիթորինգի արդյունքները ներկայացված են գրաֆիկների տեսքով.