AM RU EN

ԼՈՒՐԵՐ

25.07.2022թ. Հուլիսի 14-19-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության մակերևութային ջրերի որակի դաշտային հետազոտությունների և նմուշառումների բաժնի առաջատար մասնագետ Գոռ Խաչատրյանը մասնակցել է «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ի, Հայաստանի Ջրի Եվրոպական Երիտասարդական Խորհրդարանի և ԱՄՆ Պետական Դեպարտամենտի կողմից կազմակերպված «Միավորել Կուր-Արաքս գետավազանի երիտասարդներին հանուն ջրի և խաղաղության» աշխատաժողովին (ք․ Բաթումի, Վրաստան)։

Ավելին

14.07.2022թ. Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ ՇՄՆ կազմում գտնվող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին է նվիրաբերել գույք, որն էականորեն կբարելավի կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացումը։

Ավելին

14.07.2022թ. Տարվա այս ժամանակահատվածում հատկապես Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին բավականին ակտիվ են լեռնահովտային քամիները, որոնց շնորհիվ երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է` մեղմելով ցերեկային ժամերին առաջացած սաստիկ շոգը։

Ավելին

12.07.2022թ. Հուլիսի 6-12-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի, աշխարհատեղեկատվական համակարգերի և հեռազննման ծառայությունների աշխատակիցների կողմից իրականացվել են դաշտային հետազոտություններ, օդալուսանկարահանման աշխատանքներ և նմուշառումներ Լոռու մարզի «մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ արտադրական լցակույտերի և փակված օբյեկտների» Տանձուտի, Ֆիոլետովոյի և Հանքաձորի լցակույտերի տեղամասերի տարածքներում:

Ավելին

11.07.2022թ. ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ»-ի թափուր հաստիք

Ավելին

08.07.2022թ. Հունիսի 20-24-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի և մակերևութային ջրերի մոնիթորինգի ծառայությունների աշխատակիցների կողմից Արփա և Որոտան գետերի ավազաններում իրականացվել են հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական մոնիթորինգի աշխատանքներ՝ գետերի էկոլոգիական վիճակի գնահատման նպատակով։

Ավելին

08.07.2022թ.  Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 8-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով

Ավելին

07.07.2022թ. Հունիսի 27-ից հուլիսի 1-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի, աշխարհատեղեկատվական համակարգերի և հեռազննման ծառայությունների աշխատակիցների կողմից իրականացվել են «մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ արտադրական լցակույտերի և փակված օբյեկտների» հետազոտությունների աշխատանքներ Տանձուտի և Ֆիոլետովոյի տեղամասերում:

Ավելին

07.07.2022թ. Հուլիսի 6-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ հուլիսի 6-8-ը «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի օդի որակի մոնիթորինգի առաքելության շրջանակներում Հայաստան ժամանած Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության փորձագետներ պրն Քրիստիան Նագլի, տկն Իրիս Բուքսհաումի, պրն Վալենտին Բոնդարենկոյի հետ:

Ավելին

06.07.2022թ. «Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» խորագրի ներքո հուլիսի 1-ին «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ միջազգային համաժողով։

Ավելին

06.07.2022թ.  Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի առկա և հեռակա ուսուցման 2-րդ կուրսի թվով 45 ուսանողներ հունիսի 30-ին և հուլիսի 4-ին անցել են ուսումնական պրակտիկա «Օդերևութաբանություն և կլիմայագիտություն» առարկայից

Ավելին

04.07.2022թ.  Հուլիսի 4-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը հանդիպում է անցկացրել ՊՈԱԿ-ի երեք ծառայությունների աշխատակիցների հետ։

Ավելին

29.06.2022թ.  Հունիսի 20-24-ը կայացավ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Գործադիր խորհրդի 75-րդ նստաշրջանը։
Նստաշրջանին առցանց ձևաչափով մասնակցում էին նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ․ Ազիզյանի գլխավրությամբ։

Ավելին

27.06.2022թ.  Հունիսի 22-24-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Օրհուսի կոնվենցիայի կողմերի աշխատանքային խմբի 26-րդ և Կողմերի 3-րդ արտահերթ նստաշրջանը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ Գայանե Գաբրիելյանը, Օրհուսի Կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը և «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը։

Ավելին

24.06.2022թ.  Երեկ երեկոյան Երևանի արևելյան և հարավային հատվածներում դիտվել է ուժգին ամպրոպ, տեղատարափ անձրև և կարկուտ, որն ուղեկցվել է ուժգին քամիներով։
Ամպրոպային ամպն առաջացել է Արարատ լեռան լանջերին՝ այնուհետև զարգանալով ներթափանցել Երևան։ Օդերևութաբանական ռադարի և արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց են տալիս, որ այդ ամպրոպային ամպը եղել է գերհզոր գոյացություն, գագաթի բարձրությունը հասել է 16 կմ-ի, ուղղաձիգ հզորությունը՝ 13 կմ-ի, ամպի գագաթում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -60 աստիճան։

Ավելին