AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Նոր տեխնիկա՝ կենսաբազմազանության մոնիթորինգի համար

14/07/2022

Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ ՇՄՆ կազմում գտնվող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին է նվիրաբերել գույք, որն էականորեն կբարելավի կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացումը։
Համապատասխան պայմանագիրն այսօր ստորագրել են CNF-ի գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերն ու «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը։

ՊՈԱԿ-ին հանձնված գույքը ներառում է դաշտային աշխատանքների համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներ, որոնք կհեշտացնեն կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման շատ գործառույթներ՝ արդյունավետ դարձնելով ՊՈԱԿ-ի Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության աշխատանքը։
Այս նպատակով նվիրաբերվել էր նաև «Նիվա» մակնիշի ավտոմեքենա։ 
Համագործակցությունը երկու կազմակերպությունների միջև կրելու է շարունակական բնույթ։

«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դիատոմների վերաբերյալ (մաս II) առցանց տարածաշրջանային վերապատրաստում

22/09/2023

Oգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի գործակալության լաբորատորիայում տեղի ունեցավ լաբորատոր դասընթաց

18/09/2023

«Օզոնային շերտի վերականգնում և կլիմայի փոփոխության նվազեցում»․ այս կարգախոսի ներքո այսօր նշվում է օզոնային շերտի պահպանության միջազգային օրը

18/09/2023

Սեպտեմբերի 4-6-ը Շվեցարիայի Ժնև քաղաքում կայացել է ՄԱԿ ԵՏՀ Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման կոնվենցիայի #LRTAP «Ռազմավարությունների և վերանայում» աշխատանքային խմբի 61-րդ նիստը

13/09/2023

Սեպտեմբերի 6-ին և 7-ին հերթական անգամ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ

13/09/2023