AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (10-15.09.2025թ.)

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 10-ի և 12-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ին, 12-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 12-13-ին, 14-ի գիշերը առանձին շրջաններում, 11-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Սեպտեմբերի 14- ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ին կնվազի 2-4, 11-ին ևս 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի սեպտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        34.5°C (2014թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա               7.0°C (2013թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       21.6°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին