AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Կորալային խութերի ոչնչացումը կարող է դանդաղեցնել գլոբալ տաքացումը

11/09/2025

 Հայտնի փաստ է, որ գլոբալ տաքացման պատճառով կորալային խութերին սպառնում է ոչնչացում։ Կորալային խութերի ոչնչացումը երկար ժամանակ դիտարկվում էր բացառապես որպես էկոլոգիական աղետ, սակայն վերջին հետազոտությունները բացահայտեցին նոր սցենար ըստ որի կորալների ոչնչացումը կարող է նպաստել կլիմայի փոփոխության մեղմմանը։

 Վերջերս գիտնականները բացահայտեցին, որ կորալային խութերի դեգրադացիայի արդյունքում օվկիանոսի ածխաթթու գազ կլանելու հատկությունը ուժեղանում է, որը դանդաղեցնում է ածխաթթու գազի կուտակումը մթնոլորտում և գլոբալ տաքացումը։ Նման երևույթ նախկինում հաշվի չէր առնվում կլիմայական կանխատեսումներում։

 Դարի ավարտին Համաշխարհային օվկիանոսը կկարողանա կլանել հավելյալ մինչև 400 մեգատոննա ածխաթթու գազ տարեկան, որը ավելի շատ է, քան, օրինակ, Մեծ Բրիտանիայի տարեկան արտանետումները։

Բեռնի համալսարանի կլիմայագետները օգտագործել են NEMO-PISCES մոդելը՝ կանխատեսելու կորալային խութերի ոչնչացման ազդեցությունը օվկիանոսներում ածխածնի հետքի վրա։ Ապագայում կորալները զգալիորեն կորցնելու են իրենց վերականգնվելու կարողությունը ջերմաստիճանի աճի պայմաններում։ Միևնույն ժամանակ, դրանց կալցիումի կարբոնատից կազմված կաղապարների լուծվելը նվազեցնում է ծովային ջրի թթվայնությունը, որի արդյունքում ուժեղանում է ածխաթթու գազի կլանման կարողությունը։

Այս գործընթացը, փորձագետների խոսքով, նախկինում երբեք քանակապես չէր գնահատվել և այժմ պետք է հաշվի առնվի կլիմայական մոդելներում։