05/09/2025
Համաշխարհային օդերևութաբանակն կազմակերպության (ՀՕԿ) նոր զեկույցը բացահայտում է օդի որակի և կլիմայի բարդ փոխազդեցությունները՝ ընդգծելով աէրոզոլ կոչվող փոքր մասնիկների դերը անտառային հրդեհների, ձմեռային մառախուղի, նավագնացության արտանետումների և քաղաքային աղտոտվածության մեջ։ Այն շեշտում է մթնոլորտի բարելավված մոնիթորինգի և ավելի ինտեգրված քաղաքականության անհրաժեշտությունը՝ մարդկանց և շրջակա միջավայրի առողջությունը պաշտպանելու, ինչպես նաև գյուղատնտեսական և տնտեսական վնասները նվազեցնելու համար։
ՀՕԿ-ի Օդի որակի և կլիմայի տեղեկագիրը ուսումնասիրում է 2024 թ․ օդի աղտոտվածության միտումները և աշխարհագրական բաշխվածությունը, ինչպես նաև կանխատեսումների ու նախազգուշացումների հաջողություններն ու մարտահրավերները։ Այն հրապարակվում է Մաքուր օդի և կապույտ երկնքի միջազգային օրվա առթիվ՝ սեպտեմբերի 7-ին։
Հանածո վառելիքի այրումն ու կլիմայի փոփոխությանը նպաստող այլ մարդկային գործոնները նաև աղտոտման աղբյուր են՝ սև ածխածինը, ազոտի օքսիդները և գետնամերձ օզոնը, որոնք իրենց հերթին էլ ավելի սաստկացնում են կլիմայի փոփոխությունը։ Սա վտանգավոր շրջափուլ է։
«Կլիմայական ազդեցություններն ու օդի աղտոտվածությունը չեն ճանաչում ազգային սահմաններ։ Օրինակ՝ ուժեղ տապն ու երաշտը, որոնք առաջացնում են հրդեհներ, վատացնում են միլիոնավոր մարդկանց օդի որակը։ Անհրաժեշտ է բարելավված միջազգային մոնիթորինգ և համագործակցություն այս գլոբալ մարտահրավերին դիմագրավելու համար», – նշել է ՀՕԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Քո Բարեթը։
Ըստ ՀՕԿ -ի գնահատականների՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը յուրաքանչյուր տարի առաջացնում է ավելի քան 4.5 միլիոն վաղաժամ մահ ամբողջ աշխարհում, հսկայական բնապահպանական ու տնտեսական արժեքով։
Գլխավոր եզրակացություններ
Չինաստանի արևելքում՝ մակարդակները շարունակել են նվազել կայուն միջոցառումների շնորհիվ։
Հնդկաստանի հյուսիսում՝ պահպանվել են աղտոտվածության «թեժ կետեր»։
Կանադայում, Սիբիրում և Կենտրոնական Աֆրիկայում՝ հրդեհային ակտիվության պատճառով գրանցվել են բարձր ցուցանիշներ։
Ամենամեծ շեղումը՝ Ամազոնի ավազանում՝ ռեկորդային հրդեհների և երաշտով պայմանավորված հրդեհների հետևանքով։
Անտառային հրդեհները մեծ ներդրում ունեն մասնիկային աղտոտման մեջ, և կլիմայի տաքացման պայմաններում խնդիրը միայն խորանալու է։
Աէրոզոլներ
Ձմեռային մառախուղ
Հնդո-Գանգեսյան դաշտավայրը, որտեղ բնակվում է ավելի քան 900 միլիոն մարդ, դարձել է օդի աղտոտման և ձմեռային մառախուղի օջախ։
Մառախուղի հաճախականության և տևողության աճը ավելի ու ավելի կապված է մեքենաների, շինարարության, տաքացման, անասունների և բուսական մնացորդների այրման հետ։
«Մառախուղի շարունակականությունը այլևս պարզապես սեզոնային երևույթ չէ․ դա մարդու աճող ազդեցության հետևանք է։ Պահանջվում են համալիր քայլեր՝ գյուղատնտեսական մնացորդների այրման դեմ, ինչպես նաև մաքուր էներգիայի խթանում տնային տնտեսությունների ու հասարակական տրանսպորտի համար»։
Հրդեհներով պայմանավորված PM2.5
Ամազոնի ավազանի հրդեհների արտանետումները զգալիորեն վատացրել են օդի որակը Բրազիլիայի խիտ բնակեցված քաղաքներում՝ ընդգծելով 2024թ․ հրդեհային սեզոնի ծանր հետևանքները։
Օդի որակի և կլիմայի տեղեկագիրը ՀՕԿ-ի տարեկան շարքի մաս է, որն օգտագործում է առաջատար կառույցների տվյալները, այդ թվում՝ CAMS (Copernicus Atmosphere Monitoring Service), NASA’s GMAO (Global Modeling and Assimilation Office), և SILAM (System for Integrated Modelling of Atmospheric Composition)։
Ինչպես նշում են հետազոտողները, նմանատիպ ջերմաստիճանային ռեժիմ Շպիցբերգենում կսահմանվի ընթացիկ դարի ավարտին, նույնիսկ այն դեպքում, եթե մարդկությունը կտրուկ կրճատի ջերմոցային գազերի արտանետումները։
Սա նշանակում է, որ Շպիցբերգենի սառցադաշտերի գոյությունը լուրջ վտանգի տակ է առաջիկա տասնամյակների ընթացքում, եզրափակել են գիտնականները։