AM RU EN

ԼՈՒՐԵՐ

03.09.2021թ. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենրտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացրել են՝ օգոստոսի 24-ին տեղի ունեցած հրդեհի օդալուսանկարահանում

 

Տվյալների վերծանման և մշակման արդյունքում պարզվել է, որ այրված տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 3.94 հա:

 

 

Ավելին

01.09.2021թ. Կլիմայի փոփոխությունները և ջրի տակ անցած Արևմտյան Եվրոպան

Հեղեղված գերմանական Էրֆշտադտ քաղաքը՝ հորդառատ անձրևներից հետո:

Լուսանկարը՝ Associated Press-ի

Ավելին

25.08.2021թ. Օգոստոսի 27-30-ն Իրաքի  շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։

Օգոստոսի 27-30-ն Իրաքի  շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-ին և 30-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով՝ +38․․․+40 աստիճանի։

Ավելին

19.08.2021թ. Օգոստոսի 18-ին տեղի ունեցավ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» ծրագրի շրջանակում «Անտառի և լանդշաֆտների վերականգնում, Ատլաս առցանց հարթակի ներկայացում» մասնագիտական դասընթացը։

Օգոստոսի 18-ին տեղի ունեցավ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» ծրագրի շրջանակում «Անտառի և լանդշաֆտների վերականգնում, Ատլաս առցանց հարթակի ներկայացում» մասնագիտական դասընթացը։

Ավելին

28.07.2021թ.  Օվկիանոսային տաք հոսանքներ. ի՞նչ են դրանք և ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ

Օվկիանոսային տաք հոսանքները այժմ տարածվում են  Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածներում՝ ազդելով Հյուսիսային Ամերիկայի եղանակի ու օվկիանոսային էկոհամակարգի վրա։

Ավելին

19.07.2021թ. Կլիմայի փոփոխություն և կլիմայական ռիսկեր

2021թ.-ն աչքի է ընկնում ջերմաստիճանային բացառապես դրական անոմալիաներով։  Առանձնապես տաք էին ապրիլ, մայիս և հունիս ամիսները՝ երեք ամիս անընդմեջ միջին ամսական ջերմաստիճանի շեղումը նորմայից եղել է դիտարկումների պատմության մեջ առավելագույնը։  2021 թ.-ի ապրիլը, մայիսը և հունիսը եղել են ամենատաքը՝ սկսած 1935թ.-ից շեղումը կազմել է համապատասխանաբար 4.0ºC , 2․9ºC և 4․3ºC:

Ավելին

13.07.2021թ. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը և ՊՈԱԿ-ի աշխատակիցները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը և ՊՈԱԿ-ի աշխատակիցները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:
«ՀՄԿ» ՊՈԱԿ-ը հորդորում է պատվաստվել COVID-19-ի դեմ և կանգնեցնել համավարակի շղթան:

Ավելին

13.07.2021թ. Հուլիսի 12-ին «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի 12 աշխատակիցներ ավարտեցին Աշխարհատեղեկատվական  համակարգերի (GIS) վերաբերյալ դասընթացի II փուլի՝ «ԱՏՀ կիրառությունները հիդրոլոգիական և կլիմայի փոփոխության հետազոտություններում» վերապատրաստման դասընթացը։

Հուլիսի 12-ին «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի 12 աշխատակիցներ ավարտեցին ՄԱԶԾ-ԿԿՀ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագրի շրջանակում իրականացված Աշխարհատեղեկատվական  համակարգերի (GIS) վերաբերյալ դասընթացի II փուլի՝ «ԱՏՀ կիրառությունները հիդրոլոգիական և կլիմայի փոփոխության հետազոտություններում» վերապատրաստման դասընթացը։

Ավելին

07.07.2021թ. Հուլիսի 7-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանի հետ։

Հուլիսի 7-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանի հետ։

Ավելին

02.07.2021թ. ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանի և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ասուլիսը

Ավելին

02.06.2021թ.  Շնորհակալագիր և խորհրդանշական հուշանվեր՝ երկարամյա բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի համար
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալագիր և խորհրդանշական հուշանվեր է հանձնել ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր կլիմայագետ Համլետ Մելքոնյանին՝ երախտագիտություն հայտնելով երկար տարիների բարեխիղճ աշխատանքի և նվիրման, հիդրոօդերևութաբանության և կլիմայագիտության բնագավառում գիտակիրառական գործունեության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար։

Ավելին

02.06.2021թ.  Ուսումնական պրակտիկա ՊՈԱԿ-ում

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկրորդ կուրսի 40 ուսանողներ հունիսի 29-ին և 30-ին «Օդերևութաբանություն և կլիմայագիտություն» դասընթացի շրջանակներում իրենց ուսումնական պրակտիկան անցել են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան բաժիններում, այդ թվում Երևան աերոլոգիական կայանում:

Ավելին

30.06.2021թ.  Հանդիպում Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչների հետ

Հունիսի 30-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Վահան Ամիրխանյանի և Աղետների ռիսկերի կառավարման փորձագետ Աշոտ Սարգսյանի հետ։

Ավելին

25.06.2021թ. «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ավարտեցին «Աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) հիմնարար սկզբունքները» վերապատրաստման դասընթացը

Այսօր՝ հունիսի 25-ին, «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ավարտեցին ՄԱԶԾ-ԿԿՀ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագրի իրականացման շրջանակում իրականացված «Աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) հիմնարար սկզբունքները» վերապատրաստման դասընթացը։

Ավելին

18.06.2021թ. Հունիսի 17-ին տեղի ունեցավ Սնդիկի և այլ վտանգավոր նյութերի և թափոնների օրենսդրության վերլուծությանը նվիրված աշխատաժողովը։

Աշխատաժողովն իրականացվում էր «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը մեկնարկել է 2019թ․ հուլիսից և իրականացվում է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ։

Ավելին