AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Անտառի և լանդշաֆտների վերականգնում, Ատլաս առցանց հարթակի ներկայացում» մասնագիտական դասընթաց

19/08/2021

Օգոստոսի 18-ին տեղի ունեցավ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» ծրագրի շրջանակում «Անտառի և լանդշաֆտների վերականգնում, Ատլաս առցանց հարթակի ներկայացում» մասնագիտական դասընթացը։
Դասընթացը կազմակերպվել էր Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի կողմից։
Դասընթացին մասնակցել են «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի 17 աշխատակից։ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արման Ավագյանը հանդես է եկել որպես բանախոս։
Դասընթացի ընթացքում ներկայացվեցին մի շարք թեմաներ՝

  • անտառի մոնիթորինգի համակարգը, անտառի և լանդշաֆտի վերականգնման կիրառվող մեթոդները և մարտահրավերները,
  • ատլաս առցանց հարթակը, որտեղ ներառվելու են անտառին վերաբերող բոլոր տվյալները՝ ներառյալ կլիմայական, որը ծառայելու է որոշում կայացնողների և շահառուների համար, ինչպես նաև կայքում Ատլասի օգտագործման գործիքները,
  • թիմային աշխատանքների և քննարկումների արդյունքում վեր հանվեցին անտառի և լանդշաֆտների վերականգնման, հողօգտագործման, կենսաբազմազանության պահպանմանը վերաբերող առաջնահերթությունները։

«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դիատոմների վերաբերյալ (մաս II) առցանց տարածաշրջանային վերապատրաստում

22/09/2023

Oգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի գործակալության լաբորատորիայում տեղի ունեցավ լաբորատոր դասընթաց

18/09/2023

«Օզոնային շերտի վերականգնում և կլիմայի փոփոխության նվազեցում»․ այս կարգախոսի ներքո այսօր նշվում է օզոնային շերտի պահպանության միջազգային օրը

18/09/2023

Սեպտեմբերի 4-6-ը Շվեցարիայի Ժնև քաղաքում կայացել է ՄԱԿ ԵՏՀ Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման կոնվենցիայի #LRTAP «Ռազմավարությունների և վերանայում» աշխատանքային խմբի 61-րդ նիստը

13/09/2023

Սեպտեմբերի 6-ին և 7-ին հերթական անգամ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ

13/09/2023