AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ավարտվեց Աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) վերաբերյալ դասընթացի II փուլը

13/07/2021

Հուլիսի 12-ին «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի 12 աշխատակիցներ ավարտեցին ՄԱԶԾ-ԿԿՀ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագրի շրջանակում իրականացված Աշխարհատեղեկատվական  համակարգերի (GIS) վերաբերյալ դասընթացի II փուլի՝ «ԱՏՀ կիրառությունները հիդրոլոգիական և կլիմայի փոփոխության հետազոտություններում» վերապատրաստման դասընթացը։
ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը նախևառաջ շնորհակալություն հայտնեց ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի գործընկերներին շարունակական համագործակցության և դասընթացավար Ալեքսանդր Առաքելյանին՝ վերապատրաստման դասընթացը արդյունավետ կազմակերպելու և վարելու համար։
Շնորհավորելով աշխատակիցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ` Լ․ Ազիզյանը և ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի Ազգային հարմարվողականության պլանի իրականացման և մոնիթորինգի թիմի ղեկավար Նաիրա Ասլանյանը մասնակիցներին հանձնեցին հավաստագրեր։