01/09/2021
Հեղեղված գերմանական Էրֆշտադտ քաղաքը՝ հորդառատ անձրևներից հետո (լուսանկարը՝ Associated Press-ի)
Կլիմայի փոփոխությունները հանգեցրել են առատ տեղումների․ ըստ կլիմայի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականների հետազոտությունների՝ մարդկանց գործունեության արդյունքում առաջացած տաքացումների պատճառով այսպիսի տեղումներն այս տարածաշրջանում այժմ 3-19%-ով ավելի առատ են։
Հուլիսի 12-15-ն առատ տեղումները Բելգիայում, Գերմանիայում և եվրոպական մի քանի երկրներում առնվազն 220 մարդու մահվան պատճառ են դարձել։
Համաձայն Կլիմայի փոփոխության միջկառավարական խմբի (IPCC) նոր զեկույցի միանշանակ չէ այն, որ համաշխարհային տաքացումների պատճառը մարդիկ են․ զեկույցը նաև հաստատում է այն, որ ջերմաստիճանի շարունակական բարձրացման պարագայում Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում կաճի ուժեղ հեղեղների և ջրհեղեղների վտանգը։
Բնապահպանական փոփոխությունների ինստիտուտի փոխտնօրեն, World Weather Attribution խմբի համանախագահ, IPCC-ի գլխավոր խմբագիր, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ֆրեդերիկ Օտտոն գտնում է, որ այսպիսի հեղեղները ցույց են տալիս, որ զարգացած երկրները ապահովագրված չեն կլիմայի փոփոխությունների արդյունքում եղանակի փոփոխության ծանր հետևանքներից։
Համաձայն պրոֆեսորի՝ սա համաշխարհային մարտահրավեր է, և մարդիկ պետք է սկսեն քայլեր ձեռնարկել։
ℹ️ Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://public.wmo.int/.../climate-change-made-floods...
![]() Լուսանկարը՝ The New York Times-ի |
![]() Լուսանկարը՝ Associated Press-ի |
![]() Լուսանկարը՝ France-Presse-ի |
![]() Լուսանկարը՝ Shutterstock-ի |
![]() Լուսանկարը՝ The New York Times-ի |
![]() Լուսանկարը՝ France-Presse-ի |