AM RU EN

Պոլիքլորացված բիֆենիլներ

Ուսուցողական աշխատաժողով տեսչական մարմինների համար

11/11/2019

<<Օզոնային շերտը քայքայող նյութերի և Կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագիր Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում>> ծրագրի շրջանակներում կայացել է պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ-ներ) կառավարման և վերահսկման վերաբերյալ երկօրյա ուսուցողական աշխատաժողով` նախատեսված առողջապահական, բնապահպանական և էներգետիկայի ոլորտի տեսչական մարմինների համար։
Միջոցառմանը մասնակցել են Բնապահպանության և ընդերքի, Առողջապահական և աշխատանքի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների տարածքային ստորաբաժանումների  ներկայացուցիչները, ինչպես նաև ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրի ղեկավար Ադեգբոյեգա Աջանին և միջազգային փորձագետ, Չեխիայի Հանրապետության Բռնո քաղաքի  Մազարիկի համալսարանի պրոֆեսոր Իվան Հոլոբեկը։
Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը՝ կարևորելով ՊՔԲ-ների էկոլոգիապես անվտանգ կառավարման հարցերը։
 Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է ՀՀ-ում <<Կայուն օրգանական աղտոտիչների մասին>> Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման 2016-2020 թվականների գործողությունների ազգային ծրագիրը ՊՔԲ-ների մասով և զեկույցներ <<ՊՔԲ-ների գործնական տեսակետները՝ նմուշառում, արտակարգ իրավիճակներ, վթարներ, գույքագրման հաշվետվություն>> և <<Էկոլոգիապես անվտանգ կառավարման համակարգը և ՊՔԲ-ների հեռացումը, աղտոտված տարածքների վերականգնումը>> թեմաներով։