07/11/2019
![]() |
![]() |
«Օզոնային շերտը քայքայող նյութերի (ՕՇՔՆ) և կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագիր Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում» ծրագրի ղեկավար պարոն Ադեգբոյեգա Աջանին ծրագրի օգնական տիկին Ռաշա Աբդրաբունի հետ մասնակցել է 2019թ. նոյեմբերի 7-ին Երևանում կազմակերպված պետական բնապահպանական, առողջապահական և էներգետիկ համակարգի տեսուչների համար պոլիքլորացված բիֆենիլների կառավարման վերաբերյալ դասընթացին։
2019 թ. նոյեմբերի 8-ին կազմակերպվել է հանդիպում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարմանև ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության ներկայացուցիչների հետ: Այցելության ընթացքում պարոն Ադեգբոյեգա Աջանին հանդիպել է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ տիկին Իրինա Ղափլանյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի հետագա աշխատանքները։
Ծրագիրն իրականացնող շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում նաև էներգետիկ համակարգի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
![]() |
![]() |