26/04/2018
Երևան քաղաքում 2018թ.-ի հուլիսի 4-ին Օզոնային շերտը քայքայող նյութերի (ՕՇՔՆ) և կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել բնապահպանության նախարարության և էներգետիկ համակարգի կազմակերպությունների մասնակցությամբ խորհրդակցություն:
Խորհրդակցությանը մասնակցել են բնապահպանության նախարարության և «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ինչպես նաև էներգետիկ համակարգի կազմակերպությունների՝ «Երևանի ՋԷԿ», «Հրազդան ՋԷԿ», «ՄԷԿ», «ՀԷՑ» և «ԲԷՑ» փակ բաժնետիրական ընկերությունների ներկայացուցիչները։
Խորհրդակցության ժամանակ տիկին Ալեքսանդրյանը, ողջունելով մասնակիցներին, հայտնեց, որ ԳԷՀ-ի կողմից հաստատվել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի (ՕՇՔՆ) և կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագիրը», որին Հայաստանը մասնակցում է միայն ՊՔԲ-ների մասով: Ծրագիրը ներկայումս գտնվում է պայմանագրի մշակման փուլում՝ հետագայում ստորագրման ակնկալիքով:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2000 յուղի անալիզ՝ այդ յուղերի աղտոտվածության աստիճանը պարզելու նպատակով, որպեսզի կարողանանք որոշում կայացնել, թե այդ յուղերի որ մասը պետք է ոչնչացվի, իսկ որ մասը՝ վնասազերծվի:
Պետք է որոշենք, որ կազմակերպությունների և ինչ քանակի յուղերի նմուշներ պետք է վերցնենք և մշակենք նմուշառման չափանիշները։
Տիկին Ալեքսանդրյանը հորդորեց կազմակերպություններին ակտիվ մասնակցել և հնարավոր աջակցություն ցուցաբերել նմուշառման գործընթացին, որպեսզի ինչքան հնարավոր է արագ և շատ նմուշներ հետազոտվեն:
Կազմակերպությունների ներկայացուցիչները մեծ գոհունակությամբ ընդունեցին առաջարկները և իրենց պատրաստակամությունը հայտնեցին համագործակցության վերաբերյալ: