AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (29.04.-04.05.2026թ.)

Երևան քաղաքում՝

Ապրիլի 29-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-4-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 7-10 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        27.5°C (2015թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա               2.8°C (1990թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       14.9°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին