ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 24-ի ցերեկը՝ Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 23-26 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը և առավոտյան ժամերին 26-27-ին, 29-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։ Ապրիլի 25-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։.png)
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 24-ի և 29-ի ցերեկը, 25-28-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Ապրիլի 24-ի ցերեկը և 25-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին լեռնային շրջաններում, Լոռիի և Տավուշի առանձին նախալեռնային հատվածներում տեղումները կլինեն թաց ձյան և ձյան տեսքով։ Ապրիլի 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին`հարավարևմտյան`4-7 մ/վ, ապրիլի 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ մինչև 21-26 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
.png)