AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (12-17.06.2026թ.)

Երևան քաղաքում՝

Հունիսի 12-ին կեսօրից հետո, 14-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 16-ի երեկոյան ժամերին պասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 13-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Հունիսի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-16-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 17-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 12-ի երեկոյան, 14-16-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի հունիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        34.7°C (1990թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա               8.5°C (1958թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       21.5°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին