AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (06.02-10.02.2026թ.)

Երևան քաղաքում՝

Փետրվարի 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-ի գիշերը, 8-11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 6-ի ցերեկը սպավում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 7-11-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի ցերեկը, 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքի փետրվարի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        16.0°C (2020թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա           - 23.5°C (1968թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       -2.2°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին