AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (28.12.2025թ.-02.01.2026թ.)

Ուշադրություն

Դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 29-ի և 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է ձյուն։

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 28-ի, 29-ի, 31-ի և հունվարի 2-ի ցերեկն առանձին շրջաններում, հունվարի 1-ին և 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին և 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 30-31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, 28-ի ցերեկը՝ լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսսանելիություն։ Դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-30-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, դեկտեմբերի 31-ի և հւնվարի 1-ի գիշերն աստիճանաբար նույնքան կբարձրանա։