AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (17-22.04.2026թ.)

Երևան քաղաքում՝

Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը և 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 19-21-ին ժամանակ առ ժամանակ, 22-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում, 19-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 20-22-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի ապրիլի 18-19-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        27.9°C (1957թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա             - 0.4°C (2008թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       13.2°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին