AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (03 -08.03.2025թ.)

Երևան քաղաքում՝

Մարտի 3-ի ուշ երեկոյան, 4-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։ Մարտի 4-ի ցերեկը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 3-ի երեկոյան, 4-ցերեկն առանձին շրջաններում, 4-գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Մարտի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, մարտի 3-ի ցերեկն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 15-18մ/վ, մարտի 4-ին և 6-ին՝ 12-15մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը 3-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Երևան քաղաքի մարտի 4-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան       20.9°C (2004թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա           -25.0°C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       3.4°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին