Երևան քաղաքում՝
Հուլիսի 18-ի և 22-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։Հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 18-23-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ։

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 18-ի ցերեկը, 19-ի՝ գիշերը և կեսօրից հետո, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 18-23-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
