AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (30.06-05.07.2026թ.)

Երևան քաղաքում՝

Հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-5-ին առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հունիսի 30-ի և հուլիսի 3-ի ուշ երեկոյան, հուլիսի 1-ի գիշերը, 4-ի և 5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի, 4-ի և 5-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքի հուլիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        39.0°C (2018թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա             12.0°C (1953թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       24.2°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին