AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (24.05.-29.05.2026թ.)

Երևան քաղաքում՝

Մայիսի 24-ի ցերեկը, 25-26-ին ժամանակ առ ժամանակ, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 24-ի ցերեկը, 25-26-ին ժամանակ առ ժամանակ, 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 24-ի ցերեկը կնվազի՝ 2-4 աստիճանով, մայիսի 25-27-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։