AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (19.05.-24.05.2026թ.)

Երևան քաղաքում՝

Մայիսի 19-ի և 20-ի երեկոյան, 21-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 19-ի և 20-ի ցերեկը, 21-24-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքի մայիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        33.5°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա               5.1°C (1999թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       17.8°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին