AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (11.05.-16.05.2026թ.)

Երևան քաղաքում՝

Մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 12-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 11-ին կեսօրից հետո, 12-16-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 11-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքի մայիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        30.0°C (1985թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա               3.2°C (2020թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       16.6°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին