AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (22-27.04.2026թ.)

Երևան քաղաքում՝

Ապրիլի 22-ի և 25-ի ցերեկը, 23-24-ի և 26-27-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 23-24-ին, 26-27-ին կեսօրից, 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 23-ի ցերեկը, 24-27-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ: Ապրիլի 24-ի ցերեկն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 25-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Քամին`հարավարևմտյան`3-6 մ/վ։ Առաանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում․ ապրիլի 23-ին՝ 18-22 մ/վ, ապրիլի 24-ին՝ 20-24 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ապրիլի 22-23-ի ցերեկային ժամերին՝ 4-6, ապրիլի 23-24-ի գիշերային ժամերին՝ 2-4 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        30.6°C (2008թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա             - 4.4°C (1993թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       13.1°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին