AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (03-07.04.2026թ.)

Երևան քաղաքում՝

Ապրիլի 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին, 7-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 5-ին և 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 3-ի ցերեկը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին շրջանների զգալի մասում, ապրիլի 5-ին, 6-ի ցերեկը, 7-8-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 4-ի առավոտյան ժամերին առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 3-ի ցերեկը, 4-5-ին, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

Երևան քաղաքի ապրիլի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        26.2°C (1952թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա             - 4.0°C (2004թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       10.4°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին