AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (02.04-06.04.2026թ.)

Երևան քաղաքում՝

Ապրիլի 2-ին կեսօրից հետո, 3-ի գիշերը, 4-ին, 7-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև։ Ապրիլի 3-ի ցերեկը, 5-6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 2-ին կեսօրից հետո, 5-ին, 6-ի և 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 3-ի գիշերը, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 3-ի ցերեկը, 6-ի և 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 3-5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        27.0°C (1955թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա             - 3.0°C (1982թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       10.4°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին