AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (30.05-04.04.2026թ.)

Երևան քաղաքում՝

Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքի մարտի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        25.8°C (1970թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա            - 7.4°C (1956թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան        9.4°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին