AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (27.03-01.04.2026թ.)

Երևան քաղաքում՝

Մարտի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-ի երեկոյան, 30-31-ին, ապրիլի 1-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը շրջանների զգալի մասում, 28-ի և 29-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամնակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 28-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով

Երևան քաղաքի մարտի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        24.0°C (2001թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա            - 6.9°C (1956թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան        8.1°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին