| Պայմանական նշաններ | |
| Քամու արագությունը Բոֆորտի սանդղակով |
Ուշադրություն
Հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17մ/վ արագությամբ: Մարտի 27-ին Սյունիքում և Վայոց ձորի առանձին հատվածներում, մարտի 27-28-ին՝ Լոռիում և Տավուշում տեղումները կլինեն ինտենսիվ։
Սպասվող տեղումներով պայմանավորված մարտի 27-28-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում՝ զգալի։
Երևան քաղաքում՝
Մարտի 26-ի ցերեկը, 27-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 30-31-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Մարտի 26-ի ցերեկը, 27-31-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 27-ին Սյունիքում և առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ։ Մարտի 26-ի ցերեկը, 30-31-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 27-30-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 26-ի ցերեկը կբարձրանա՝ 3-5 աստիճանով, 27-28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի՝ 2-4 աստիճանով։

Երևան քաղաքի մարտի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին