AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (24.03-29.03.2026թ.)

Երևան քաղաքում՝

Մարտի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում`

Մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-28-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի մարտի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        23.5°C (2008թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա            - 5.5°C (2005թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան        7.9°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին