AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (06.03-11.03.2026թ.)

Երևան քաղաքում՝

Մարտի 6-ի երեկոյան, 7-ին, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 8-ի ցերեկը, 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 6-ի երեկոյան, 8-9-ին առանձին շրջաններում, մարտի 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով, մարտի 9-11-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքի մարտի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        20.0°C (1999թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա           - 23.5°C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան        4.2°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին