AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (02.02-06.02.2026թ.)

Երևան քաղաքում՝

Փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ին, 7-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-6-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, փետրվարի 2-ի ցերեկը, 3-7-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, փետրվարի 4-5-ին և գիշերը և ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 6-7-ին նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքի փետրվարի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        14.0°C (2015թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա           - 25.1°C (1972թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       -2.8°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին