AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (26 -31.01.2026թ.)

Ուշադրություն
Հունվարի 26-ի ցերեկը, 27-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 27-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևան քաղաքում՝

Հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ին սպասվում է մառախուղ։

Հանրապետության տարածքում`

Հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ: Հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 28-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքի հունվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        12.0°C (2019թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա           - 24.4°C (1964թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       -4.2°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին