AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (12-17.12.2025թ.)

Ուշադրություն
Դեկտեմբերի 13-ին և 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին սպասվում է թույլ անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-14-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 13-ին և 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ին աստիճանաբար կնվազի՝ գիշերը 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։


Երևան քաղաքի դեկտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        12.1°C (1965թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա            - 21.9°C (1953թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան         0.1°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին