SEVAMOD2
SEVAMOD2 «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» ծրագիր
Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության կողմից (Funding ID 01DK20038):
Ծրագրի տևողությունը՝ 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը:
Ծրագիրն իրականացվում է հետևյալ գործընկերների հետ.
- Շրջակա միջավայրի հետազոտությունների Հելմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժին (Գերմանիա)
- ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն (Հայաստան)
- ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերայի ուսումնասիրությունների կենտրոն (Հայաստանի)
- Հեռահար զոնդավորման գերմանական EOMAP ընկերություն (Գերմանիա)
- ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
- Ծրագրի հիմնական նպատակներն են.
Ծրագրի հիմնական նպատակներն են.
- Սևանա լճի սնուցող նյութերի հաշվեկշռի կազմում և սննդանյութերի կառավարման հայեցակարգի մշակում:
- Սևանա լճի զուգակցված ֆիզիկական ‐ էկոլոգիական 1D էվտրոֆիկացման մոդելի մշակում (սնուցող նյութեր, պլանկտոն, թթվածին):
- Սևանա լճի ջրի որակը գնահատում արբանյակային հեռավար զոնդավորման կիրառմամբ:
- Կառավարման այլընտրանքային սցենարների գնահատում և Սևանա լճի ջրի որակի հիմնական խնդիրների բացահայտում:
- Հայաստանում արբանյակային հեռավար զոնդավորման և լճի մոդելավորման կիրառման կարողությունների զարգացում:
- Ծագրի արդյունքների հրապարակում, ներառյալ ծրագրի ամփոփիչ հանրային սեմինարի իրականացումը 2023 թվականին:
SEVAMOD2-ի գործունեության վերաբերյալ ընթացիկ հաշվետվություն