Հայաստանի Հանրապետությունը 2003թ. հոկտեմբերի 22-ին վավերացրել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիան՝ ստանձնելով մի շարք պարտավորություններ: Կոնվենցիայի դրույթների համաձայն Հայաստանը պարտավոր է աջակցել առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառմանը (BAT/BEP)` բաց այրումը կանխարգելելու նպատակով:
ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից համատեղ՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվում է «Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն տնտեսական գործունեության (BAT/BEP) մեթոդաբանության կիրառումը` բաց այրման արտանետումների աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) ոչ կանխամտածված նվազեցման համար» ծրագիրը, որը նպատակաուղղված է բաց այրման աղբյուրներից դիօքսինների և ֆուրանների արտանետումների կրճատմանը:
ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Արարատ քաղաքի աղբավայրի բարեկարգման և ենթակառուցվածքների ստեղծման նպատակով կատարված աշխատանքները նկարներով
21.12.2018թ.
Ամփոփվել են բնապահպանական հերթական ծրագրի շրջանակներում արձանագրված արդյունքները
Տեղի է ունեցել «Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն տնտեսական գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրի ավարտական աշխատաժողովը:
14.11.2018թ.
Արարատի աղբավայրից մարդու և շրջակա միջավայրի համար վտանգավոր արտանետումներ այլևս չեն լինի
Փոխվարչապաետ Տիգրան Ավինյանը և Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն աշխատանքային այց են կատարել Արարատի մարզ և ծանոթացել Բնապահպանության նախարարության կողմից իրականացված Արարատ քաղաքի աղբավայրի բարեկարգման և ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներին։
10-11.10.2018թ.
Ուսուցողական աշխատաժողով՝ աղբավայրի կառավարման մեջ ներգրավված աշխատակազմի համար
2018թ. հոկտեմբերի 10-11-ը «Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրի շրջանակներում Արարատ քաղաքում տեղի է ունեցել ուսուցողական աշխատաժողով՝ աղբավայրի կառավարման մեջ ներգրավված աշխատակազմի համար:
08.12.2017թ.
Քիմիական նյութերի և թափոնների կառավարումն ապահովող օրենսդրական նոր նորմերի մասին տեղեկացվել են տեսուչները
Երևան քաղաքի Օրհուս կենտրոնում կայացել է աշխատաժողով, որին մասնակցեցին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևան քաղաքի և տարածքային բաժինների տեսուչները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի տեսուչները։
03.11.2017թ.
Բաց այրման վտանգավորությունն ու կանխարգելումը. աշխատաժողով Արագածոտնի մարզում
ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Օրհուս կենտրոնում տեղի է ունեցել ուսուցողական աշխատաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերության կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Առկա լավագույն տեխնոլոգիաների և բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրի շրջանակներում:
01-02.08.2017թ.
Ուսուցողական աշխատաժողով` նվիրված գործող աղբավայրերի արդյունավետ կառավարման կազմակերպմանը` ցածր ներդրումների, մատչելի տեխնոլոգիաների միջոցով
ՀՀ բնապահպանության նախարարությունը կազմակերպել է <<Թափոնների բաց այրման կանխարգելում>> ուսուցողական աշխատաժողովը: Աշխատաժողովը կայացել է ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերության կազմակերպության հետ համատեղ իրականացվող <<Առկա լավագույն տեխնոլոգիաների և բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար>> ծրագրի շրջանակներում:
31.03.2017թ.
<<Նորմատիվա-իրավական հենքի ամրապնդման>> աշխատաժողով
2017թվականի մարտի 31-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել «Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրի շրջանակներում` Ստոկհոլմի կոնվենցիայով կարգավորվող վտանգավոր թափոնների և քիմիական նյութերի նորմատիվա-իրավական հենքի վերլուծությանն և ամրապնդմանն ուղղված աշխատաժողով:
10.02.2017թ.
<<Կայուն օրգանական աղտոտիչների մասին> Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատաժողով
<<Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար>> ծրագրի շրջանակներում կայացել է <<Կայուն օրգանական աղտոտիչների մասին>> Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատաժողով:
21-22.06.2016թ.
<<Կոշտ կենցաղային թափոնների կառավարում՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար>> ուսուցողական աշխատաժողով
Սույն թվականի հուլիսի 21-ին "Անի Պլազա" հյուրանոցում մեկնարկել է բնապահպանության նախարարության կողմից կազմակերպված "Կոշտ կենցաղային թափոնների կառավարում՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար" ուսուցողական երկօրյա աշխատաժողովը:
02.09.2015թ.
Տեղի է ունեցել վտանգավոր նյութերի և թափոնների կանոնակարգմանն ուղղված ծրագրի ներածական աշխատաժողով
Երևանում 2015թ.-ի սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել «Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրին նվիրված ներածական աշխատաժողովը: