AM RU EN

ԼՈՒՐԵՐ

22.05.2021թ. Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ հռչակված այս օրը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել կենսաբազմազանության շարունակական կորստի համաշխարհային խնդրին:
 2021թ. այն նշվում է «Մենք լուծման մի մասնիկն ենք» խորագրի ներքո, որը նախորդ տարվա՝ «Մեր լուծումները բնության մեջ են» խորագրի շարունակությունն է։

Ավելին

20.05.2021թ. Աշխատանքային հանդիպում EU4Sevan ծրագրի շրջանակներում

Մայիսի 18-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում Եվրամիության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի Հարվային Կովկասի շրջակա միջավայրի ծրագրի թիմ լիդեր Քրիստիան Հենշելի և Ծրագրի ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գծով խորհրդական Ալեքսանդր Առաքելյանի հետ։

Ավելին

19.05.2021թ. «Օզոնային շերտը քայքայող նյութերի և կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագրի» եզրափակիչ սեմինար

Մայիսի 17-ին կայացավ «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից համատեղ իրականացվող՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի և կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագրի» եզրափակիչ սեմինարը։

Ավելին

14.05.2021թ. Եթե ջրային միջավայրը թունավորեն, դա վնաս կլինի նաև Ադրբեջանին, բայց պետք է պատրաստ լինենք․ Լևոն Ազիզյան

Տեղի ունեցավ «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարման հեռանկարները» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցում էր «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը:

Ավելին

13.05.2021թ. Ներկայացնում ենք Եվրոպական միության «Ջրային նախաձեռնություն պլյուս» ծրագրի շրջանակներում 2019թ. ՀՀ Հրազդանի և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում կատարված հիդրոերկրաբանական հետազոտությունների արդյունքները:

Ավելին

10.05.2021թ.  Ձնածածկույթ մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հանրապետության գրեթե բոլոր լեռնային շրջաններում

Ինչպես և կանխատեսվել էր մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հանրապետության գրեթե բոլոր լեռնային շրջաններում դիտվել է ձյուն, առանձին հատվածներում նաև ձևավորվել է ձնածածկույթ։ Այս երևույթի պատճառը Սև ծովի շրջաններից ներթափանցած ցուրտ մթնոլորտային ճակատն էր, որն իր հետ բերեց ջերմաստիճանի կտրուկ անկում։
Անցած գիշեր Աշոցքի հատվածում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -6, Ամասիայում և Ծաղկահովտում` -3, Տաշիրում, Գյումրիում և Արթիկում՝ 0 աստիճան։

Ավելին

08.05.2021թ. Մայիսի 7-ին ՀՄԿ «ՊՈԱԿ»-ը հյուրընկալել էր ԵՊՀ-ի Աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներին

Մայիսի 7-ին ՀՄԿ «ՊՈԱԿ»-ը հյուրընկալել էր ԵՊՀ-ի Աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներին։
Ուսանողները ծանոթացան հողերի աղտոտվածության մոնթորինգի աշխատանքներին, լաբորատոր հետազոտություններին, իրականացրեցին հողի աղտոտվածության չափումներ։

Ավելին

26.04.2021թ. «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ի համապետական ծառատունկին ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ծառատունկ իրականացրեցին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում։

«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ի համապետական ծառատունկին ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ծառատունկ իրականացրեցին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում։
Ավելի քան 130 մարդ մասնակցեց նշված տարածքում նոր անտառի հիմնման աշխատանքներին:

 

Ավելին

23.04.2021թ.Այց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ

Ապրիլի 23-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ.Ազիզյանը, տնօրենի տեղակալ Ա.Ավագյանը և Գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետ Ն. Ստեփանյանն աշխատանքային այցով գտնվել են Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում։

Ավելին

22.04.2021թ. Ապրիլի 22-ը «Երկրի օրն» է


Թող լինեն միայն խաղաղ և ուրախ օրեր մեր հրաշալի տիեզերանավի` Երկիր մոլորակի համար, որը կյանքի այնքան խոցելի բեռով պտտվում է սառը տիեզերքում». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ու Տան, 1971թ.

Ավելին

21.04.2021թ. Մեկնարկել է «Օդերևութաբանական արբանյակների շահագործման եվրոպական կազմակերպության (EUMETSAT) տեղեկատվական օր» թեմայով առցանց աշխատաժողովը

Ավելին

16.04.2021թ. Տարեկան մթնոլորտային տեղումները ՀՀ տարածքում (2020թ.)

Անցյալ տարի մթնոլորտային տեղումների տարեկան քանակը կազմել է 538մմ, որը նորմայի 91%-ն է։
Մթնոլորտային տեղումների քանակը գերազանցել է սեզոնային նորման միայն գարնանը՝ կազմելով նորմայի 114%-ը:  Ամռանը տեղումների քանակը պակաս էր նորմայից (նորմայի 90%-ը), իսկ ձմռանն ու աշնանը դիտվեց խիստ չոր եղանակ՝ տեղումների քանակը կազմեց նորմայի միայն 60%-ը:

Ավելին

16.04.2021թ. 2019 թվականին ՀՀ-ում ջրառը և ջրօգտագործումը

2019 թվականին ՀՀ-ում ջրառը կազմել է 2865.4 մլն. մ³, ջրօգտագործումը` 2 123.7 մլն. մ³: Ջրի տրանզիտային կորուստները կազմել են 741.7 մլն. մ³ կամ ջրառի 25.9%-ը:
Ջրօգտագործումն իրականացվել է հետևյալ նպատակներով՝
 Ոռոգում - 51.6%
 Ձկնաբուծություն - 35.6%
 Արտադրական - 6.7%
 Խմելու - 6.0%
 Այլ կարիքներ - 0.1%

Ավելին

«ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ապրիլի 13-ին մասնակցեցին IG3IS-ի (Ջերմոցային գազերի ինտեգրված, գլոբալ, տեղեկատվական համակարգ) «Շահագրգիռ կողմերի խորհրդատվություն. hողօգտագործում, հողօգտագործման փոփոխություն, անտառային տնտեսություն» թեմայով քննարկմանը:

IG3IS-ը մոդելավորմամբ և վերլուծությամբ համատեղում է մթնոլորտային օդում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի չափումները մարդկային գործունեության տվյալների հետ՝ օգնելով որոշումներ կայացնողներին ավելի նպատակային գործողություններ ձեռնարկելու՝ ջերմոցային գազերի արտանետումները և աղտոտիչները նվազեցնելու համար, որոնք վատացնում են օդի որակը:

Ավելին

13.04.2021թ. Ապրիլի  12-16-ը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցում են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Դիտարկման, ենթակառուցվածքների և տեղեկատվական համակարգերի հանձնաժողովի առաջին նիստի 3-րդ մասին (INFCOM – 1 (III))

Ապրիլի  12-16-ը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցում են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Դիտարկման, ենթակառուցվածքների և տեղեկատվական համակարգերի հանձնաժողովի առաջին նիստի 3-րդ մասին (INFCOM – 1 (III))։

Ավելին