AM RU EN

ԼՈՒՐԵՐ

07.07.2021թ. Հուլիսի 7-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանի հետ։

Հուլիսի 7-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանի հետ։

Ավելին

02.07.2021թ. ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանի և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ասուլիսը

Ավելին

02.06.2021թ.  Շնորհակալագիր և խորհրդանշական հուշանվեր՝ երկարամյա բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի համար
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալագիր և խորհրդանշական հուշանվեր է հանձնել ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր կլիմայագետ Համլետ Մելքոնյանին՝ երախտագիտություն հայտնելով երկար տարիների բարեխիղճ աշխատանքի և նվիրման, հիդրոօդերևութաբանության և կլիմայագիտության բնագավառում գիտակիրառական գործունեության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար։

Ավելին

02.06.2021թ.  Ուսումնական պրակտիկա ՊՈԱԿ-ում

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկրորդ կուրսի 40 ուսանողներ հունիսի 29-ին և 30-ին «Օդերևութաբանություն և կլիմայագիտություն» դասընթացի շրջանակներում իրենց ուսումնական պրակտիկան անցել են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան բաժիններում, այդ թվում Երևան աերոլոգիական կայանում:

Ավելին

30.06.2021թ.  Հանդիպում Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչների հետ

Հունիսի 30-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Վահան Ամիրխանյանի և Աղետների ռիսկերի կառավարման փորձագետ Աշոտ Սարգսյանի հետ։

Ավելին

25.06.2021թ. «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ավարտեցին «Աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) հիմնարար սկզբունքները» վերապատրաստման դասընթացը

Այսօր՝ հունիսի 25-ին, «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ավարտեցին ՄԱԶԾ-ԿԿՀ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագրի իրականացման շրջանակում իրականացված «Աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) հիմնարար սկզբունքները» վերապատրաստման դասընթացը։

Ավելին

18.06.2021թ. Հունիսի 17-ին տեղի ունեցավ Սնդիկի և այլ վտանգավոր նյութերի և թափոնների օրենսդրության վերլուծությանը նվիրված աշխատաժողովը։

Աշխատաժողովն իրականացվում էր «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը մեկնարկել է 2019թ․ հուլիսից և իրականացվում է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ։

Ավելին

16.06.2021թ. Հունիսի 16-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հայաստանյան ծրագրերի համակարգող Ռուզան Խոջիկյանի հետ
Հունիսի 16-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հայաստանյան ծրագրերի համակարգող Ռուզան Խոջիկյանի հետ։

Ավելին

07.06.2021թ. ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Կարինե Մուրադյանին շնորհվել է հանրային հատվածի որակավորված հաշվապահի վկայական

Այն շնորհվել է ՀՀ ֆինանսների նախարարի 2019թ.-ի սեպտեմբերի 3-ի N 487-Ն հրամանով հաստատված հանրային հատվածի հաշվապահի որակավորման կարգի 19-րդ կետի և հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 26-ի N 13 եզրակացության հիման վրա, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշմամբ հաստատված ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով:

Ավելին

04.06.2021թ.Աշխատանքային հանդիպում ՄԱԶԾ ներկայացուցիչների հետ
Հունիսի 2-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում ՄԱԶԾ Աղետների ռիսկերի կառավարման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանի և ՄԱԶԾ «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի համակարգող Արտակ Ոսկանյանի հետ։

Ավելին

04.06.2021թ. Հունիսի 3-ին տեղի ունեցավ «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատաժողովը
Ծրագիրը մեկնարկել է 2019թ․ հուլիսից և իրականացվում է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ։
Աշխատաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՇՄ նախարարի պաշտոնակատարի պարտականությունները կատարող տիկին Աննա Մազմանյանը և ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ պարոն Լևոն Ազիզյանը։

Ավելին

03.06.2021թ. Մեկնարկեց «Աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) կիրառումը՝ որպես խոցելիության գնահատման և հարմարվողականության պլանավորման գործիք» դասընթացը
ՄԱԶԾ-ԿԿՀ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագրի իրականացման շրջանակներում մայիսի 31-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում մեկնարկեց ՊՈԱԿ-ի աշխատակիցների համար նախատեսված «Աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) կիրառումը՝ որպես խոցելիության գնահատման և հարմարվողականության պլանավորման գործիք» դասընթացը, որին կհաջորդի 2-րդ փուլը՝ «Աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) կիրառումը հիդրոլոգիական մոդելավորման համար» դասընթացը:

Ավելին

03.06.2021թ. Քասախի Ռ․ Գևորգյանի անվան N1 միջնակարգ դպրոցի աշակերտները այցելեցին «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Ամբերդի դժվարամատչելի օդերևութաբանական կայան
Աշակերտները ծանոթացան օզոնոմետրական դիտարկումների իրականացման աշխատանքներին՝ Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրով չափումներին, ինչպես նաև օդի աղտոտվածության դիտարկումներին՝ նմուշառիչների և սարքավորումների աշխատանքի սկզբունքներին:

Ավելին

25.05.2021թ. Անձրևը մաքրում է Երևանի փողոցները, բայց ոչ փոշին

«Ռադիոլուր»-ը զրուցել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանի հետ:

Ավելին

24.05.2021թ. ՀՀ Օզոնի ծրագիր

Մայիսի 18-ին և 19-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն-ի  Օզոնի ծրագիրը  UN Armenia - ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ «Ինստիտուցիոնալ հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում իրականացրել է մասնագիտական վերապատրաստման դասընթաց նախարարության  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթրինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների համար:

Ավելին