AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՀ Օզոնի ծրագիր

24/05/2021

Մայիսի 18-ին և 19-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն-ի  Օզոնի ծրագիրը  UN Armenia - ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ «Ինստիտուցիոնալ հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում իրականացրել է մասնագիտական վերապատրաստման դասընթաց նախարարության  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթրինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների համար:
«Օզոնային շերտի մոնիթորինգի հեռազննում» դասընթացի հիմնական նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հեռազննման նոր տեխնոլոգիաներին և օզոնային շերտի մոնիթորինգի իրականացման մեջ դրանց կարողություններին, զարգացնել բաց աղբյուրներից օգտվելու հնարավորությունները տիեզերական ճշգրիտ տվյալներ ստանալու համար, ինչպես նաև տրամադրել տարածական տվյալների՝ որպես վերջնական պրոդուկտի, մշակման, վերլուծության և վիզուալիզացման գործիքներ:
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի և ՀԱՀ պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) գծով մասնագետ Aghavni Harutyunyan-ը ներկայացրել է TROPOspheric Monitoring Instrument (TROPOMI)-ը և Copernicus Open Access Hub-ը Total Ozone Column-ի և Tropospheric Ozone Column-ի վերաբերյալ տվյալներ ստանալու համար: Ձեռք բերված տվյալները մշակելու և պատկերավոր ներկայացնելու համար օգտագործվել են SNAP (Sentinel Application Platform) and QGIS համակարգերը: Ծրագրային համակարգերը անվճար են և ունեն բաց ելքային կոդ: