AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (06.05.-11.05.2026թ.)

Երևան քաղաքում՝

Մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին, 9-ի ցերեկը, 11-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Մայիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 6-ի ցերեկը, 7-9-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 6-ի ցերեկը, 7-8-ին գիշերը և առավոտյան ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մայիսի 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 6-ի ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով։

Երևան քաղաքի մայիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        31.6°C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա               1.6°C (2008թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       15.3°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին