AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (18 -23.01.2026թ.)

Երևան քաղաքում՝

Հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին շրջանների մեծ մասում,  22-ի ուշ երեկոյան,  23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի  21-22-ին, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը  կբարձրանա ևս  2-3 աստիճանով,  հունվարի 20-22-ին գիշերային ժամերին  աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։