AM RU EN

ԼՈՒՐԵՐ

05.06.2020թ.

Հունիսի 5-ը շրջակա միջավայրի միջազգային օրն է

19.05.2020թ.
Ալավերդի քաղաքի և հարակից համայնքների մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի փոփոխման տենդենցեները 2017-2020թթ. ապրիլ ամիսներին

Ավելին

06.04.2020թ. Օդի աղտոտվածության նվազումը՝ պայմանավորված կորոնավիրուսի դեմ պայքարի համար կիրառված միջոցառումներով

Մեր կենտրոնի կողմից կատարված դիտարկումների արդյունքները վկայում են, որ վերջին շաբաթներին աղտոտող նյութերի, մասնավորապես փոշու կոնցենտրացիայի անկում է գրանցվել՝ պայմանավորված երթևեկության և որոշակի տնտեսական գործունեության սահմանափակման կամ արգելման հետևանքով:

Ավելին

«Եվրոպական հարևանության գործիք–Շրջակա միջավայրի տեղեկատվական միասնական համակարգ Արևելք II ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունիս 4-ից 6-ը Անի Պլազա հյուրանոցում կազմակերպվել է սեմինար

ՀՀ ՇՄՆ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը և ոլորտի շահագրգիռ գերատեսչությունները 2019 թվականի  հունիս 4-ից 6-ը Անի Պլազա հյուրանոցում մասնակցել են «Եվրոպական հարևանության գործիք–Շրջակա միջավայրի տեղեկատվական միասնական համակարգ Արևելք II ծրագրի շրջանակներում Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության կողմից կազմակերպված դասընթացին:

Ավելին

Իոնային քրոմատոգրաֆիայի մեթոդի դասընթաց ԵՄ Ջրային նախաձեռնություն պլյուս ծրագրի շրջանակներում

2019թ. մայիսի 20-23 ընկած ժամանակահատվածում «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկետվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում անցկացվեց Իոնային քրոմատոգրաֆիայի մեթոդի դասընթաց ԵՄ Ջրային նախաձեռնություն պլյուս ծրագրի գործընկեր Ավստրիայի Շրջակա միջավայրի գործակալության լաբորատորիայի Իոնային քրոմատոգրաֆիայի փորձագետ Քրիստիան Շյութցի կողմից:

Ավելին

Սեմինար/աշխատաժողով Կիևում

Ապրիլի 8-ից 11-ը «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցները մասնակցեցին ԵՄ Ջրային նախաձեռնություն պլյուս ծրագրի շրջանակներում Կիևում կազմակերպված սեմինար/աշխատաժողովին, ...

Ավելին

“ՇՄՄՏԿ” ՊՈԱԿ-ը հյուրընկալեց Գերմանիայի “Շրջակա միջավայրի Հելմհոլցի հետազոտությունների կենտրոն”-ի ավագ ինժեներ Բուրխարդ Կուեյնին

Ապրիլի 11-ին “Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն” ՊՈԱԿ-ը հյուրընկալեց Գերմանիայի “Շրջակա միջավայրի Հելմհոլցի հետազոտությունների կենտրոն”-ի ավագ ինժեներ Բուրխարդ Կուեյնին:

Ավելին

Հանրային խորհրդատվական հանդիպումներ Հրազդանի և Սևանի ջրավազանային կառավարման պլանավորման գործընթացներում

2019թ․ մարտի 19-ին Կոտայքի, իսկ մարտի 21-ին Գեղարքունիքի մարզպետարաններում կայացած, համապատասխանաբար՝ Հրազդանի և Սևանի ջրավազանների հիմնախնդիրների վերաբերյալ մեկնարկային խորհրդատվական հանդիպումները իրենց շուրջն էին համախմբել շահագրգիռ կողմերին՝ պետական, միջազգային, գիտական, ՏԻՄ, ԶԼՄ, ՀԿ կառույցներից։

Ավելին

Քննարկվել են արդյունաբերական նշանակության քիմիական նյութերի գործածության խնդիրները  

Ծաղկաձորում տեղի  է ունեցել արդյունաբերական նշանակության քիմիական նյութերի գործածության (ներկրում, օգտագործում, պահում, փոխադրում և հեռացում) կառավարմանն աջակցելու նպատակով վերապատրաստման և կարողությունների զարգացման աշխատաժողով։

Ավելին

Ստորագրվել է համաձայնագիր ՀՀ ԳԱԱ, ՀՀ ԲՆ-ի և ՀՀ ԱԻՆ-ի միջև

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է «Արևելյան համագործակցության Եվրոպայի ջրային նախաձեռնություն պլյուս» (EUWI+)  Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավար Մայքլ Սուտերին: 

Ավելին