29.09.2021թ.Օդի աղտոտվածությունն ազդում է մեր առողջության, շրջակա միջավայրի և տնտեսության վրա
Օդի որակի բարելավման համար ՄԱԿ-ի ԵՏՀ անդամ պետությունները հաջողությամբ աշխատում են տարածաշրջանում օդի աղտոտվածության նվազեցման ուղղությամբ` մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին կոնվենցիայի միջոցով:
23.09.2021թ. Կլիմայի փոփոխություն․ աշխարհում այժմ երկու անգամ ավելի շատ են օրերը, երբ օդի ջերմաստիճանը բարձր է 50°C-ից
BBC-ի գլոբալ վերլուծությունը ցույց է տվել, որ տարվա ընթացքում չափազանց շոգ օրերի քանակը, երբ ջերմաստիճանը հասնում է 50°C-ի, 1980-ականներից կրկնապատկվել է:
Ընդհանուր օրերի թիվը, երբ ջերմաստիճանը գերազանցել է 50°C-ը, աճել է յուրաքանչյուր տասնամյակում։ Միջին հաշվով 1980 թվականից մինչև 2009 թվականը տարեկան մոտավորապես 14 օր ջերմաստիճանը գերազանցել է 50°C-ը:
18.09.2021թ. Այսօր նշվում է ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը: Օրվա կապակցությամբ շնորհավորում ենք ոլորտի մասնագետներին։
Արդեն 18 տարի է ինչ սեպտեմբերի 18-ը նշում է որպես ջրի մոնիթորինգի համաշխարհային օր:
Այս բնապահպանական տոնը, որը հիմնվել է մաքուր ջրի ամերիկյան հիմնադրամի կողմից, ներկայումս դարձել է տեղեկատվական, կրթական ծրագիր, որն ուղղված է մոլորակի ջրային ռեսուրսների խնդիրների մասին հասարակության տեղեկացվածության բարձրացմանը և աղտոտումից պաշտպանելու մասնակցությանը:
17.09.2021թ. Սեպտեմբերի 16-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (DSIK) և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների միջև, որին առցանց տարբերակով մասնակցում էր նաև Լեյբնիցի գյուղատնտեսության զարգացման ինստիտուտի (IAMO) ներկայացուցիչը
Սեպտեմբերի 16-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (DSIK) և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների միջև, որին առցանց տարբերակով մասնակցում էր նաև Լեյբնիցի գյուղատնտեսության զարգացման ինստիտուտի (IAMO) ներկայացուցիչը։
17.09.2021թ. Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ հանդիպում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և GEOVIBE-ի ներկայացուցիչներ Պակրատ Պալապանեանի և Էրիկ Գյուլազյանի միջև
Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ հանդիպում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և GEOVIBE-ի ներկայացուցիչներ Պակրատ Պալապանեանի և Էրիկ Գյուլազյանի միջև։
Հանդիպման ընթացքում GEOVIBE-ի ներկայացուցիչները ծանոթացան ՊՈԱԿ-ի գործունեությանը և գործառույթներին, ինչպես նաև դրոններով, GIS համակարգերի և արբանյակային տվյալների կիրառմամբ իրականացվող աշխատանքներին։
17.09.2021թ. Օզոնային շերտի պահպանության միջազգային օրն Ամբերդի օդերևութաբանական կայանում
Սեպտեմբերի 16-ին` Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ, ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնը Պետական ճգնաժամային կառավարման ակադեմիայի 1-ին կուրսի ուսանողների համար կազմակերպեց ճանաչողական այց Ամբերդի օդերևութաբանական կայան։
16.09.2021թ. Այսօր օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է
Օզոնային շերտը, որը պաշտպանում է մեզ արևի ուլտրամանուշակագույն վնասակար ճառագայթներից, գտնվում է վերնոլորտում։ Նկատի ունենալով դրա կարևորությունը 1987 թվականին այս օրը ստորագրվեց Մոնրեալի արձանագրությունը՝ որպես համամոլորակային խնդրի համամոլորակային անդրադարձի միջոց։
10.09.2021թ. ՀՕԿ-ի «Օդի որակի և կլիմայի» տեղեկագիրը
Մթնոլորտում ջերմոցային գազերի կուտակման հետևանքով արդեն տասնամյակներ տեղի ունեցող կլիմայի շարունակական փոփոխությունն աշխարհի բոլոր անկյուններում պատճառ է դարձել շրջակա միջավայրի փոփոխությունների։ ՀՕԿ-ի «Օդի որակի և կլիմայի» տեղեկագիրն ամեն տարի տեղեկացնում է օդի որակի փոփոխության և կլիմայի փոփոխության վրա վերջինիս ազդեցության մասին։
09.09.2021թ. Սեպտեմբերի 8-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը և ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելեցին ԵՊՀ-ի ֆարմացիայի ինստիտուտ
Ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Սամվել Վարդապետյանը և ԵՊՀ ֆարմաքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի ասիստենտ Ավետիս Ծատուրյանը ներկայացրեցին ինստիտուտի գործառույթները, իրականացվող աշխատանքները: Ծանոթացրեցին ինստիտուտում գտնվող ժամանակակից լաբորատորիային և նորագույն սարքավորումներին, դրանց աշխատանքային առանձնահատկություններին:
03.09.2021թ. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենրտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացրել են՝ օգոստոսի 24-ին տեղի ունեցած հրդեհի օդալուսանկարահանում
Տվյալների վերծանման և մշակման արդյունքում պարզվել է, որ այրված տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 3.94 հա:
01.09.2021թ. Կլիմայի փոփոխությունները և ջրի տակ անցած Արևմտյան Եվրոպան
Հեղեղված գերմանական Էրֆշտադտ քաղաքը՝ հորդառատ անձրևներից հետո:
Լուսանկարը՝ Associated Press-ի25.08.2021թ. Օգոստոսի 27-30-ն Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։
Օգոստոսի 27-30-ն Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-ին և 30-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով՝ +38․․․+40 աստիճանի։
19.08.2021թ. Օգոստոսի 18-ին տեղի ունեցավ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» ծրագրի շրջանակում «Անտառի և լանդշաֆտների վերականգնում, Ատլաս առցանց հարթակի ներկայացում» մասնագիտական դասընթացը։
Օգոստոսի 18-ին տեղի ունեցավ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» ծրագրի շրջանակում «Անտառի և լանդշաֆտների վերականգնում, Ատլաս առցանց հարթակի ներկայացում» մասնագիտական դասընթացը։
28.07.2021թ. Օվկիանոսային տաք հոսանքներ. ի՞նչ են դրանք և ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ
Օվկիանոսային տաք հոսանքները այժմ տարածվում են Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածներում՝ ազդելով Հյուսիսային Ամերիկայի եղանակի ու օվկիանոսային էկոհամակարգի վրա։
19.07.2021թ. Կլիմայի փոփոխություն և կլիմայական ռիսկեր
2021թ.-ն աչքի է ընկնում ջերմաստիճանային բացառապես դրական անոմալիաներով։ Առանձնապես տաք էին ապրիլ, մայիս և հունիս ամիսները՝ երեք ամիս անընդմեջ միջին ամսական ջերմաստիճանի շեղումը նորմայից եղել է դիտարկումների պատմության մեջ առավելագույնը։ 2021 թ.-ի ապրիլը, մայիսը և հունիսը եղել են ամենատաքը՝ սկսած 1935թ.-ից շեղումը կազմել է համապատասխանաբար 4.0ºC , 2․9ºC և 4․3ºC: