22.11.2021թ. Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ իրականացվող «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի եզրափակիչ աշխատաժողովը:
19.11.2021թ. Այսօր առցանց ձևաչափով մեկնարկել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) տարածաշրջանային ասոցիացիայի 18-րդ նիստի երկրորդ հատվածի (RA VI-18 phase 2) աշխատանքները։
19.11.2021թ. «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ն լուսանկարել է Սևանա լճի հատակը
18.11.2021թ. Դեբեդ գետի ջրի որակը Այրում գյուղից վերև և սահմանի մոտ հատվածներում հոկտեմբեր ամսին գնահատվել է 5-րդ դաս («վատ» որակ)։
11.11.2021թ. Այսօր Էներգախնայողության միջազգային օրն է
Կարևորելով էներգիայի և ռեսուրսների խնայողության մշակույթի տարածումը հասարակության ներսում, SPARE-ԷՌՕԴԾ («Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր») միջազգային կրթական նախագիծը 2008 թվականին Ղազախստանում նոյեմբերի 11-ը հայտարարել է էներգախնայողության միջազգային օր:
11.11.2021թ. Երեկ երեկոյան ժամերին և այսօր գիշերը հանրապետության գրեթե բոլոր լեռնային և նախալեռնային գոտիներում դիտվել է ձյուն
10.11.2021թ. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՞Ն
Այսօր երեկոյան ժամերին և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։
10.11.2021թ.Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ հանդիպում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և «Գեովայբ» կազմակերպության ներկայացուցիչներ Պակրատ Պալապանեանի և Էրիկ Գյուլազյանի միջև։
10.11.2021թ. Մեկ միլիարդ մարդ կկանգնի ջերմային սթրեսի վտանգի առաջ 2°C բարձրացման պատճառով
Ըստ #COP26 -ում հրապարակված Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական կենտրոնի կողմից կատարված նոր ուսումնասիրությունների՝ ամբողջ աշխարհի բոլոր տարածաշրջաններում ծայրահեղ ջերմային սթրեսից (ջերմության և խոնավության պոտենցիալ մահացու համակցությունից) տուժած մարդկանց թիվը կարող է աճել մոտ 15 անգամ, եթե աշխարհում ջերմաստիճանը գերազանցի նախաարդյունաբերական մակարդակին 2°C -ով։
08.11.2021թ. Գիտական կլիմայական տեղեկատվություն «Կլիմայական; գործողությունների համար
Գիտության նվաճումները ընդլայնում են մեր հնարավորությունները ոչ միայն եղանակի, այլ նաև ապագա կլիմայի կանխատեսման առումով, հնարավորություն ընձեռնելով նախապատրաստվել վաղվա օրվան` որոշումներ կայացնողներին, կազմակերպություններին և հանրությանը` կլիմայական ռիսկերը կառավարելու համար կլիմայական տեղեկատվություն տրամադրելու միջոցով:
05.11.2021թ. Հրապարակվել է 2021 թվականի գլոբալ ածխածնի բյուջեի վերաբերյալ զեկույց
#COP26-ում գլոբալ ածխածնի նախագծի կողմից հրապարակվել է 2021 թվականի գլոբալ ածխածնի բյուջեի վերաբերյալ զեկույց, որը հանդիսանում է ՀՕԿ-ի տարեկան հաշվետվության (#UnitedinScience խորագրով) համահեղինակներից մեկը:
05.11.2021թ. Գլազգոյում ընթանում է կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը
Գլազգոյում ընթանում է կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը: Մոտ երեք տասնամյակ է, ինչ ՄԱԿ-ը համախմբում է երկրագնդի գրեթե բոլոր երկրներին կլիմայական գլոբալ գագաթնաժողովներում, այսպես կոչված «Կողմերի համաժողովներում» (Conference of the Parties (COP)):
04.11.2021թ. ՀՕԿ-ը հաստատել է հիդրոլոգիայի համար նոր տեսլական, ռազմավարություն և զուգորդող գործողությունների ծրագիր
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հաստատել է հիդրոլոգիայի համար նոր տեսլական, ռազմավարություն և զուգորդող գործողությունների ծրագիր։ Համաշխարհային օդերևութաբանական կոնգրեսը հավանություն է տվել Ջրային ռեսուրսների մասին հռչակագրին՝ ներառյալ Ջրի և կլիմայի կոալիցիային, արագացնելու ԿԶՆ 6 իրագործումը, և հաստատել հիդրոլոգիայի համար նոր տեսլական, ռազմավարություն և զուգորդող գործողությունների ծրագիր։
04.11.2021թ. Կլիմայի փոփոխությունը խորացնում է սակավաջրություն
Կլիմայի փոփոխությունը խորացնում է ինչպես սակավաջրությունը, այնպես էլ ջրի որակը, քանի որ ջերմաստիճանի բարձրացումը խաթարում է տեղումների ռեժիմը և ջրի շրջապտույտը:
02.11.2021թ. Օդալուսանկարահանում «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Երևանի տեղամասի Երևանի անտառպետությունում
ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Երևանի տեղամասի Երևանի անտառպետությունում հոկտեմբերի 19-ին հրդեհված տարածքի օդալուսանկարահանումը՝ ԱԹՍ-ով։