AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 4-10 (2021թ.)

11/10/2021

Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.53մ (10.10.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 10սմ-ով, իսկ 2021թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով։
Հոկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել, իսկ 2021 թվականի ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հոկտեմբերի 10-ը ներառյալ կազմել է 227.651 մլն.մ³:
Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.784 մլն.մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 10-ը ներառյալ՝ 143.153 մլն.մ³: