AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը (2021թ.)

04/10/2021

Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.54մ (03.10.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 2սմ-ով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.166մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ 227.651մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.784մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ 141.369մլն. մ³: