AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. հունիսի 7-13 (2021թ.)

14/06/2021

✔️ Սևանա լճի մակարդակը հունիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 4սմ-ով և կազմել` 1900.87մ (13.06.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 5սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 35սմ-ով։
✔️ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 16.250մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հունիսի 13-ը ներառյալ՝ 37.840մլն. մ³:
✔️ Արփա-Սևան ջրատարով հունիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 3.950մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հունիսի 13-ը ներառյալ՝ 118.400մլն. մ³: