AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է

22/05/2021

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ հռչակված այս օրը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել կենսաբազմազանության շարունակական կորստի համաշխարհային խնդրին:

🔸 2021թ. այն նշվում է «Մենք լուծման մի մասնիկն ենք» խորագրի ներքո, որը նախորդ տարվա՝ «Մեր լուծումները բնության մեջ են» խորագրի շարունակությունն է։
Կենսաբազմազանությունը կյանքի բազմազանությունն իր բոլոր դրսևորումներով: Համարվում է, որ երկիր մոլորակը, որպես մարդու և այլ կենդանի արարածների բնօրրան, միակն է, որում կյանք գոյություն ունի, իսկ կենսաբազմազանությունը երկիր մոլորակի կարևորագույն աղբյուրն ու այդ մոլորակի միլիոնավոր տարիների էվոլյուցիայի արդյունքը:

🔸 Կենսաբազմազանության պահպանությունն իրականացվում է բուսաբանական և կենդանաբանական այգիներում, դենդրոպարկերում և այլ կանաչ գոտիներում: Բնությունը հանդիսանում է հավերժական և հարատև արժեք։

🔸 Կենսաբազմազանությունը յուրաքանչյուր տեսակում և յուրաքանչյուր առանձին օրգանիզմում անընդհատ զարգացող համակարգ է, ուստի այն ստատիկ չէ ՝ իմանալով, որ Երկրի վրա երբևէ գոյություն ունեցող տեսակների 99% -ն արդեն վերացել են:

🔸 Կենսաբազմազանության խնդիրները `ամբողջ մարդկության խնդիրներն են. չնայած տեխնոլոգիական առաջընթացին՝ աշխարհի բնակչությունը կախված է էկոհամակարգերի առողջությունից: Խմած ջրի, սննդի և օդի որակը կախված են բնությունից:
Սա այն օրերից մեկն է, երբ ևս մեկ անգամ պետք է վերանայել մեր վերաբերմունքը բնության և կենսաբազմազանության հանդեպ։ Թեև շատերը չեն գիտակցում բնության դերը մեր կյանքում, սակայն դա շարժիչ գործոն է, և կա անհրաժեշտություն վերագնահատել և պաշտպանել այն գանձը, որը մենք ունենք։

📍 Գործում է Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիան, որը միջազգային պայմանագիր է։ Դրա նպատակն է համակարգել կենսաբազմազանության պահպանության և կենսապաշարների ռացիոնալ օգտագործման, կենսաբազմազանության օգուտների արդարացի և հավասար ու համատեղ օգտագործման ոլորտները:

🇦🇲 Կոնվենցիան ստորագրել է 193 երկիր, այդ թվում` Հայաստանը:
Մայիսի 22-ը ևս մեկ անգամ հիշեցում է, որ մարդկությունը պարտավոր է հետամուտ լինել կենսաբազմազանության պահպանությանը և չեզոքացնել դրան սպառնացող վտանգները, շարունակաբար աշխատել մոլորակի բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացման, ոլորտին վերաբերվող նորարարական որոշումների ընդունման և կենսաբանական բազմազանության կորուստների նվազեցման ուղղությամբ։

Պահպանե՛նք բնությունը և ապրենք բնության հետ ներդաշնակ:

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025